Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-29-ից մինչև 2026-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը

գործել է մինչև 2026-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 15. Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը

1. Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքի հաշվարկն իրականացնում են նախքան այդ գործողությունների իրականացումը կամ ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարի հաշվարկն իրականացնում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` ելնելով սույն օրենքին համապատասխան տվյալ համայնքում ավագանու սահմանած տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:

2. Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքը գանձում են նախքան սույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` համայնքի ավագանու հաստատած պարբերականությամբ:

3. Համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքի և տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները:

(15-րդ հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-203-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։