Գլուխ 5 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 14. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները վերադարձնելը
Հոդված 14. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները վերադարձնելը
1. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում:
2. Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման` մասնակի կամ լրիվ, եթե`
ա) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան սահմանել է համայնքի ավագանին.
բ) տեղական տուրք կամ վճար գանձող մարմինները մերժել են համապատասխան գործողությունների կատարումը կամ վճարողներին վերադարձրել են նրանց դիմումները: