Գլուխ 5 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը
Հոդված 12. Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը
Տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմինների պաշտոնատար անձինք տեղական տուրքի կամ վճարի հաշվարկն իրականացնում և տեղական տուրքը կամ վճարը գանձում են նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը` ելնելով սույն օրենքին համապատասխան սահմանված տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից: