Գլուխ 4 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 11. Տեղական վճարի դրույքաչափերի սահմանումը
Հոդված 11. Տեղական վճարի դրույքաչափերի սահմանումը
1. Տեղական վճարի դրույքաչափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` տվյալ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի չափով:
2. Ավագանին յուրաքանչյուր տեղական վճարի համար սահմանում է համայնքի տարածքում մեկ միասնական դրույքաչափ կամ սահմանում է տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով համայնքի տարածքի` յուրաքանչյուր տեղական վճարի համար իր հաստատած գոտիավորումը:
3. Ընթացիկ տարվա համար տեղական վճարի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
(11-րդ հոդվածը խմբ. 07.12.15 ՀՕ-171-Ն)