Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-09-ից մինչև 2026-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքի նպատակը, խնդիրները և սկզբունքները

գործել է մինչև 2026-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի նպատակը, խնդիրները և սկզբունքները

1. Սույն օրենքի նպատակն է՝

1) ապահովել Տարածքի զարգացման ընթացքում Դիլիջան համայնքի քաղաքաշինական և ճարտարապետական միասնական և համահունչ սկզբունքների կիրառումը, կառուցապատման գործունեության իրականացումը առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման համար.

2) խրախուսել և աջակցել Տարածքի պատմամշակութային առանձնահատկություններին և պահպանության ռեժիմին համապատասխանող քաղաքաշինական և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը.

3) ապահովել քաղաքաշինական նախագծերի հաստատման գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը և հանրության մասնակցությունը որոշումների կայացման հանրային քննարկումների միջոցով.

4) նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը և Տարածքի զարգացմանն ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը.

5) ներդնել Տարածքի զարգացման և ներդրումային գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստող համակարգեր.

6) նպաստել «մաքուր քաղաք» և «կանաչ քաղաք» հայեցակարգի ներդրմանը:

2. Սույն օրենքի խնդիրներն են՝

1) հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելը.

2) Տարածքի՝ որպես միջազգային նշանակության կրթական կենտրոնի հետագա զարգացման ապահովումը.

3) Տարածքի՝ որպես զբոսաշրջային և հանգստյան գոտու զարգացման ու ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական միջավայրի ձևավորումը.

4) սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և ճարտարապետական պահանջների հետևողական իրականացման ապահովումը.

5) Բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության բացառումը:

3. Սույն օրենքի սկզբունքներն են՝

1) պետություն-մասնավոր համագործակցությունը.

2) որոշումների կայացման թափանցիկությունը.

3) ծրագրերի իրականացման հաշվետվողականությունը:

(2-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։