Հոդված 12. Անցումային դրույթներ
Հոդված 12. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Դիլիջան քաղաքային բնակավայրի տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումն արգելվում է մինչև սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումը: Սույն մասով սահմանված ոչ բնակելի տարածքների օրինականացումն իրականացվում է սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումից հետո՝ դրանցով սահմանված չափանիշներին համապատասխանության դեպքում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական թույլտվություններ չստացած և առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` կրթական կամ մշակութային կամ համայնքային կամ պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման դեպքերի: Սույն մասով սահմանված դրույթներին չհամապատասխանող կառուցապատված տարածքները ենթակա են քանդման կառուցապատողի կողմից կամ հարկադրաբար՝ նրա միջոցների հաշվին:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նախկինում տրամադրված ընդերքօգտագործման, Էլեկտրաէներգիայի արտադրության գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև կառուցման փուլում գտնվող փոքր հիդրոէլեկտրակայանները շարունակում են իրենց գործունեությունը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վեց ամսվա ընթացքում իրականացնում է շահագործվող և շահագործման ենթակա հանքավայրերի, ինչպես նաև շահագործվող, կառուցման ընթացքում գտնվող և կառուցման թույլտվություն ունեցող էլեկտրաէներգիա արտադրող հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրություն, գույքագրում և ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օրենսդրական կամ վարչական միջոցառումներ:
7. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ծրագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնելու, հավանության արժանացնելու և ծրագրերի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ՝ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) և գոտիավորման նախագիծը (նախագծերը).
2) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Դիլիջան քաղաքային բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը.
3) երկու տարվա ընթացքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերը, գոտիավորման նախագծերը և քաղաքաշինական կանոնադրությունները:
(12-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-153-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-334-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2015 թ. հուլիսի 16
Երևան
ՀՕ-103-Ն