Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-07-18։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉԸԳլուխ 11 · ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 64. Ներքին աուդիտը

գործել է մինչև 2026-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 64. Ներքին աուդիտը

1. Կառավարիչը պարտավոր է ունենալ համապատասխան ներքին հսկողության համակարգ, որը կներառի ֆոնդի կառավարման գործունեության բոլոր մակարդակները:

2. Կառավարիչը պարտավոր է ունենալ` իր այլ գործառնական ստորաբաժանումներից անկախ ներքին աուդիտի ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել իր գործառնական ստորաբաժանումներից և դրանց աշխատակիցներից անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն կառավարչի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չեն կարող լինել կառավարչի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կառավարչի ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:

Սույն մասը չի սահմանափակում ներքին աուդիտի գործառույթի իրականացումը կառավարչի հետ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միևնույն խմբին պատկանող ֆինանսական կազմակերպության ներքին աուդիտորի կողմից:

3. Ներքին աուդիտորները նշանակվում են կառավարչի խորհրդի կողմից: Ներքին աուդիտը պետք է հնարավորություն ունենա ապահովելու ներքին հսկողության արդյունավետ համակարգ: Այդ նպատակով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են պահանջներ սահմանվել ներքին աուդիտորների նվազագույն քանակի նկատմամբ` կախված տվյալ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի քանակից և (կամ) պորտֆելի չափից:

4. Ներքին աուդիտն իր իրավասություններն իրականացնելիս անկախ է և հաշվետու է խորհրդին:

5. Ներքին աուդիտոր կարող է լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող անձը:

6. Ներքին աուդիտը խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն`

1) հսկողություն է իրականացնում կառավարչի ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ.

2) ստուգում է կառավարչի գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կարգավորվող շուկայի կանոններով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ:

7. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել կառավարչի կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:

8. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը, որն առնվազն ներառում է`

1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում.

2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:

9. Կառավարչի գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտի իրավասությունների արդյունավետ իրականացման համար:

10. Ներքին աուդիտը պարտավոր է կառավարչի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև ֆոնդի մասնակիցների և (կամ) հաճախորդների շահերին հասցված ցանկացած վնասի մասին դրանց հայտնաբերման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտնել կառավարչի գործադիր մարմնին, իսկ նշված խախտման կամ հասցված վնասի էական լինելու դեպքում՝ նաև կառավարչի խորհրդին և Կենտրոնական բանկին:

11. Կառավարչի մոտ վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:

(64-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն, փոփ. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։