Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 4 · ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

Հոդված 31. Փայերի փոխանակումը

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 31. Փայերի փոխանակումը

1. Փայերը կարող են փոխանակվել տվյալ ֆոնդի այլ դասի փայերով կամ նույն կառավարչի կողմից կառավարվող և ըստ փայերի թողարկման և հետգնման կառուցակարգի միևնույն տեսակի այլ ֆոնդի փայերով, եթե ֆոնդի կանոններով փայերի փոխանակման հնարավորությունը նախատեսված է: Կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են փոխանակվել նաև այլ կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի փայերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են փոխանակվել միայն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով, իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերը` կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերով:

2. Մեկ ենթաֆոնդի փայերը կարող են փոխանակվել տվյալ ֆոնդի մեկ այլ ենթաֆոնդի փայերով` ֆոնդի կանոններին համապատասխան:

3. Փայերի փոխանակումն իրականացվում է տվյալ օրվա ընթացքում (տվյալ ժամին) հետգնվող (մարվող) և տեղաբաշխվող փայերի համար սույն գլխով սահմանված կարգով հաշվարկվող համապատասխանաբար հետգնման (մարման) և տեղաբաշխման գներով դրանց` վերջին հրապարակված հաշվարկային արժեքով ֆոնդի կանոններով սահմանված կարգով:

4. Փայերի փոխանակումն իրականացվում է միայն ֆոնդի մասնակցի պահանջով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։