Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-07-18։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 4 · ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

Հոդված 30. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները

գործել է մինչև 2026-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 30. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները

1. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսները, զեղչատոկոսները) վճարվում են փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերող (հետգնման ներկայացնող) անձի հաշվին:

2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարների չափերը սահմանվում են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ)` փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի նկատմամբ տոկոսի կամ հաստատագրված գումարի տեսքով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել այդ վճարների առավելագույն չափերը:

3. Ֆոնդի եկամուտները ֆոնդի թողարկած փայերով (բաժնետոմսերով) բաշխվելու դեպքում վերջինների համար տեղաբաշխման վճար չի կարող գանձվել:

4. Ֆոնդի լուծարման (դադարեցման) դեպքում ֆոնդի ակտիվները ֆոնդի մասնակիցների միջև բաշխելու, ներառյալ` այդ ակտիվների հաշվին այլ ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու համար, առանց իր համաձայնության ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու կամ ֆոնդի տեսակը փոփոխվելու դեպքում, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման պահանջ ներկայացվելիս հետգնման (մարման) վճար չի կարող գանձվել:

(30-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ., լրաց. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։