ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 4 · ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ
Հոդված 30. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները
Հոդված 30. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները
1. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսները, զեղչատոկոսները) վճարվում են փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերող (հետգնման ներկայացնող) անձի հաշվին:
2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարների չափերը սահմանվում են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ)` փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի նկատմամբ տոկոսի կամ հաստատագրված գումարի տեսքով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել այդ վճարների առավելագույն չափերը:
3. Ֆոնդի եկամուտները ֆոնդի թողարկած փայերով (բաժնետոմսերով) բաշխվելու դեպքում վերջինների համար տեղաբաշխման վճար չի կարող գանձվել: