ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 6 · ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 43. Դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների առանձնահատկությունները
Հոդված 43. Դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների առանձնահատկությունները
1. Դրամական շուկայի ֆոնդը ստանդարտ ֆոնդի տեսակ է, որի ակտիվները, ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն, կարող են ներդրվել միայն դրամական շուկայի գործիքներում, կարճաժամկետ բանկային ավանդներում, ածանցյալ գործիքներում, այլ դրամական շուկայի ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ դրամական շուկայի ֆոնդերի ներդրումների համար, որոնք վերաբերում են բանկերին, որոնցում կարող են ներդրվել ավանդներ, ինչպես նաև ածանցյալ գործիքներին, դրամական շուկայի գործիքներին և (կամ) դրանց թողարկողներին: