Հոդված 92. Հաշվետվությունները
Հոդված 92. Հաշվետվությունները
1. Կառավարիչը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ է ներկայացնում իր և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի տարեկան և միջանկյալ հաշվետվությունները: Հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, դրանց ներկայացման և հրապարակման կարգը, ժամկետներն ու պարբերականությունը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք կենսաթոշակային ֆոնդերի մասով պետք է համապատասխանեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան դրույթներին:
2. Կառավարիչը հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Կենտրոնական բանկի նորմատիվ ակտով կարող են սահմանվել կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացնելու պարտականությունը և տեղեկացման կարգը:
4. Կառավարչի կողմից հրապարակվող և (կամ) Կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական և արժանահավատ:
5. Կառավարչի կազմած որակավորված ներդրողների ֆոնդի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ միայն վերջինիս պահանջով, և սույն հոդվածով նախատեսված հրապարակման պահանջը դրանց վրա չի տարածվում: