Հոդված 17. Ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը
Հոդված 17. Ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը
1. Ֆոնդի ակտիվներից կարող են գանձվել միայն այն վճարները (այդ թվում` կառավարչի և պահառուի պարգևավճարները, ֆոնդի հարկերը), որոնք սահմանված են օրենքով:
2. Ֆոնդի ակտիվների հաշվին կարող են կատարվել միայն ֆոնդի կառավարման և պահառության հետ ուղղակիորեն կապված և ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված ծախսերը, ինչպես նաև այն ծախսերը, որոնց կատարումը ֆոնդի ակտիվների հաշվին անմիջականորեն նախատեսված է սույն օրենքով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վճարներն ու ծախսերը չեն կարող գերազանցել ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված առավելագույն սահմանաչափերը:
4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վճարների ու ծախսերի թույլատրելի ուղղությունները և դրանց առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև կառավարչի և պահառուի պարգևավճարների հաշվարկման կարգը: Այդ սահմանաչափերը կարող են տարբերակվել` կախված ֆոնդի տեսակից:
(17-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-213-Ն)