Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2015-12-05։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 5 · ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 37. Ֆոնդի ակտիվների ներդրման արգելքը և ֆոնդի ակտիվների ներդրմանը ներկայացվող այլ պահանջները

գործել է մինչև 2015-12-05Բացել ARLIS-ում

Հոդված 37. Ֆոնդի ակտիվների ներդրման արգելքը և ֆոնդի ակտիվների ներդրմանը ներկայացվող այլ պահանջները

1. Ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել տվյալ ֆոնդի կառավարչի. պահառուի, նրանց ղեկավարների, ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի և անկախ աուդիտն իրականացնող անձի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած, պատկանող և (կամ) նրանց կողմից վաճառվող արժեթղթերում կամ այլ ակտիվներում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ֆոնդի ակտիվների հաշվին այդ արժեթղթերը ձեռք են բերվել կարգավորվող շուկայում իրականացված գործարքի արդյունքում: Պահառուի ակտիվներում ներդրում չի համարվում ֆոնդի ակտիվների պահպանումը պահառուի մոտ, ներառյալ` համապատասխան տոկոսների ստացման դիմաց:

1.1. Ֆոնդի ակտիվները կարգավորվող շուկայից դուրս չեն կարող վաճառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց:

2. Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել տվյալ ֆոնդի կառավարչի (կամ դրա հետ փոխկապակցված անձի) կողմից կառավարվող (ուղղակիորեն կամ պատվիրակման ձևով) այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում) միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) ֆոնդերի ներդրումային քաղաքականություններն էապես տարբերվում են.

2) նման հնարավորությունը նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և

3) կառավարիչը դրա համար չի գանձում տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարներ:

3. Կառավարիչը, որը ֆոնդի ակտիվների էական մասը ներդնում է այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում), պետք է այդ ֆոնդի ազդագրում բացահայտի կառավարման վճարների առավելագույն չափը, որ կարող են գանձել այն կառավարիչները, որոնց կողմից կառավարվող ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում) նպատակադրվում է ներդնել ֆոնդի ակտիվները: Նա պարտավոր է նաև ֆոնդի տարեկան հաշվետվությունում նշել կառավարման վճարների առավելագույն հարաբերությունը, որոնք գանձում են ինքը և այն կառավարիչները, որոնց կողմից կառավարվող ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում) ներդրվել են ֆոնդի ակտիվները:

4. Ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել ոչ առևտրային կազմակերպությունների բաժնային արժեթղթերում:

5. Ֆոնդի ակտիվների հաշվին չի կարող փոխառություն տրամադրվել կամ փոխառություն ստացվել, ինչպես նաև ֆոնդի ակտիվների հաշվին չի կարող երաշխիք կամ երաշխավորություն տրամադրվել կամ ստանձնվել սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կամ անձանցից:

(37-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։