Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ընդհանուր» բառից հետո լրացնել «կամ ընթացիկ» բառերով.

2) 5-րդ մասի 1-ին կետը «հավաստագրի» բառից հետո լրացնել «առաջին անգամ» բառերով.

3) 6-րդ մասը «ավելի երկար ժամկետով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. ««Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագիրը դեղ արտադրողին առաջին անգամ տրամադրվում է լիցենզիան ստանալուց հետո իրականացված ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա: «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագիր ստացած դեղ արտադրողի արտադրատարածքում սույն մասով սահմանված պարբերականությամբ իրականացվում են ընթացիկ դիտարկումներ:».

4) 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մասնագիտական դիտարկումների իրականացման պարբերականության ժամկետներում մասնագիտական ընդհանուր կամ ընթացիկ դիտարկում իրականացնելու նպատակով հայտ չներկայացնելու դեպքում:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ մասով.

«19. Լիցենզավորող մարմինը դադարեցնում է դեղերի արտադրության լիցենզիայի գործողությունը, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերից, նաև՝

1) առանց «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագրի դեղերի արտադրություն իրականացնելու դեպքում.

2) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։