Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «չգրանցված» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի)» բառերով.

2) 3-րդ մասը «ներմուծման հավաստագրի տրման օրը» բառերից հետո լրացնել «կամ հավաստագրի տրամադրման նպատակով ներկայացվող փաստաթղթերում նշված սահմանահատման օրը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Որակին, արդյունավետությանը և անվտանգությանը չառնչվող հետգրանցումային փոփոխություններն ընդունվելուց հետո նախորդ հաստատված փաթեթներով դեղերը կարող են իրացվել, եթե դրանք արտադրվել են մինչև փոփոխության ընդունումը կամ դրանից հետո՝ առավելագույնը 180 օրացուցային օրվա ընթացքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։