Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի առաջին նախադասությունը «ընդհանուր» բառից հետո լրացնել «կամ ընթացիկ» բառերով.

2) 7-րդ մասի 1-ին կետը «հավաստագրի» բառից հետո լրացնել «առաջին անգամ» բառերով.

3) 8-րդ մասը «ավելի երկար ժամկետով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. ««Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիրը մատակարարին առաջին անգամ տրամադրվում է լիցենզիան ստանալուց հետո իրականացված ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա: «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր ստացած մատակարարի տարածքում սույն մասով սահմանված պարբերականությամբ իրականացվում են ընթացիկ դիտարկումներ:».

4) 9-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մասնագիտական դիտարկումների իրականացման պարբերականության ժամկետներում մասնագիտական ընդհանուր կամ ընթացիկ դիտարկում իրականացնելու նպատակով հայտ չներկայացնելու դեպքում:».

5) 15-րդ մասը «երկամսյա ժամկետով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիան կասեցվում է մինչև խախտման պատճառների վերացումը:».

6) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի գործողությունը, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերից, դադարեցվում է նաև լիցենզավորող մարմնի կողմից հետևյալ դեպքերում.

1) սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված կասեցման ժամկետի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը կրկին խախտելու դեպքում.

2) առանց «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագրի դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի մեծածախ իրացում իրականացնելու դեպքում.

3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ մասով.

«17. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման և պատշաճ բաշխման գործունեության հավաստագրման պահանջները պարտադիր են նաև դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի առնվազն պահպանում իրականացնող մաքսային և այլ պահեստների, ժամանակավոր պահպանության տարածքների համար՝ անկախ սեփականության ձևից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։