Հոդված 37. ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ և ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 37. ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ և ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 23.06.11 ՀՕ-228-Ն)
1. Նոր շենքեր և շինություններ նախագծելիս, շահագործելիս ու վերակառուցելիս, նոր տեխնոլոգիաներ ներդնելիս պետք է նախատեսվեն ու իրականացվեն հողի պահպանությանը, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ և այլ հատուկ պահանջների (նորմերի, կանոնների, նորմատիվների) պահպանմանն ուղղված միջոցառումներ:
2. Հողի վիճակի վրա բացասական ներգործությունը և նախատեսված միջոցառումների արդյունավետությունը գնահատվում է քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ ու այլ փորձաքննությունների հիման վրա:
(37-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.06.11 ՀՕ-228-Ն)
ՀՈԴՎԱԾ 38. ՏԵԽՆԱԾԻՆ, ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ և ԱՅԼ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ԱԽՏԱՀԱՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Տեխնածին, համաճարակային և այլ վնասակար երևույթների հետևանքով ախտահարման ենթարկված հողամասերը, որոնցում չի ապահովվում սահմանված պահանջներին (նորմերին, կանոններին, նորմատիվներին) համապատասխանող արտադրանքի ստացումը, դուրս են բերվում գյուղատնտեսական շրջանառությունից և կարող են փոխանցվել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա` դրանց կոնսերվացման համար: Նման հողերում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը և իրացումն արգելվում է:
2. Տեխնածին, համաճարակային և այլ վնասակար երևույթների հետևանքով ախտահարման ենթարկված հողերի օգտագործման, պահպանական գոտիների սահմանման, այդ հողերում բնակելի տների, արտադրական և սոցիալ-մշակութային օբյեկտների պահպանման, դրանցում մելիորատիվ ու մշակութատեխնիկական աշխատանքների իրականացման կարգը` ճառագայթման, քիմիական և այլ վնասակար ներգործության սահմանային թույլատրելի նորմատիվների հաշվառմամբ, սահմանում է կառավարությունը: