Հոդված 41. Տեսչական մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
Հոդված 41. Տեսչական մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
(վերնագիրը խմբ. 09.07.20 ՀՕ-365-Ն)
1. Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում`
1) հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ.
2) հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` հողային հարաբերությունների բնագավառում իրականացվող գործունեության նկատմամբ.
4) նոր հողերի յուրացման նկատմամբ:
2. Տեսչական մարմնի ղեկավարն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կարող է տալ պարտադիր կատարման ցուցումներ, նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև հաղորդումներ ներկայացնել իրավասու մարմիններ` հողային օրենսդրության պահանջները խախտողներին օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
(41-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-365-Ն)
ՀՈԴՎԱԾ 42. ՄԱՐԶՊԵՏԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Մարզպետը վերահսկողություն է իրականացնում`
1) հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.
2) համայնքների հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ.
3) պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների և հարկերի գանձման, հողերի պահպանության միջոցառումների նկատմամբ.
4) մարզի տարածքում հանրապետական և տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ.
5) մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
6) մարզի սահմանանիշերի պահպանման նկատմամբ:
2. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-228-Ն)
(42-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-199-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-228-Ն)
ՀՈԴՎԱԾ 43. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում`
1) հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
2) հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
3) հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման նկատմամբ.
4) հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ.
5) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման նկատմամբ:
2. Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ