ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 6 · ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հոդված 40. Հրաման կամ կարգադրություն կատարելը
Հոդված 40. Հրաման կամ կարգադրություն կատարելը
1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որը գործել է ի կատարումն իր համար պարտադիր՝ սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության: Այդպիսի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվության է ենթակա հանցավոր հրաման կամ կարգադրություն արձակած անձը:
2. Եթե անձը գիտակցել է հրամանի կամ կարգադրության հանցավոր բնույթը կամ չի գիտակցել, սակայն կարող էր գիտակցել և կատարել է դա, ապա ենթակա է քրեական պատասխանատվության:
3. Ակնհայտ հանցավոր հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը: