ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ 21 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ
Հոդված 100. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները
Հոդված 100. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները
1. Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում ինչպես սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված սկզբունքները, այնպես էլ նրանց կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկություններն ու նրանց վրա այլ անձանց ազդեցությունը:
2. Սույն օրենսգրքի 5-րդ բաժնով նախատեսված դրույթները բացառում են պատիժ նշանակելիս անչափահասությունը կամ 21 տարին լրացած չլինելը որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք գնահատելը: