ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և Հայաստանի Հանրապետության իրավական այն ակտերից, որոնք քրեաիրավական նորմեր են պարունակում կամ նշանակություն ունեն քրեական օրենքը կիրառելու համար:
2. Հանցակազմ կամ պատիժ կամ քրեաիրավական ներգործության միջոց նախատեսող նորմերը կարող են կիրառվել միայն սույն օրենսգրքում ընդգրկվելուց հետո: