Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-06-08-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 40 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ, ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 402. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 402. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը

(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելը կամ ներգրավելը`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով,

2) շահադիտական դրդումներով,

3) բռնություն գործադրելու սպառնալիքով,

4) խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով կամ

5) հանցագործությունից տուժած անձի նկատմամբ ունեցած իշխանությունը, հեղինակությունը, հանցագործությունից տուժած անձի վիճակի խոցելիությունը, անօգնական վիճակը կամ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է բռնություն գործադրելով,

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ նրա առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

3) կատարվել է անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը հանցավոր կազմակերպության կողմից կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

(402-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն, փոփ., լրաց. 11.05.26 ՀՕ-196-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։