Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-04-27։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 16 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՅՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 70. Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը և դրա հիմնական պահանջները

գործել է մինչև 2026-04-27Բացել ARLIS-ում

Հոդված 70. Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը և դրա հիմնական պահանջները

1. Կանոնակարգը քրեակատարողական հիմնարկներում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման կարգի և պայմանների ամբողջությունն է։

2. Կանոնակարգն ապահովում է դատապարտյալի պահպանությունը և պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական հսկողությունը նրա նկատմամբ, նրա պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, իրավունքների ու օրինական շահերի իրականացումը, դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, անվտանգային գոտու տեսակից, ինչպես նաև պատժի կատարման պայմանների փոփոխումը։

3. Քրեակատարողական հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է՝

1) ապահովել քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի արժանապատիվ պահման պայմանները.

2) հնարավորինս նվազեցնել ազատազրկման և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.

3) ապահովել կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.

4) վերասոցիալականացնել դատապարտյալին և ձևավորել նրա դրական վարքագիծը.

5) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպել հետագա կյանքը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։