ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 1993 թ. N 334
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը, համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին» N 23 որոշման N 4 հավելվածին համապատասխան` պետական ծառայողների համար հաստատված գործակիցների չափով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1993 թվականի
հուլիսի 3-ի N 334 որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Մեթոդական բաժին
Սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի նախագծի մշակման, սեփականաշնորհման ու ապապետականացման նախապատրաստման և կազմակերպման բաժին
Տեղեկատվական համակարգի մշակման բաժին
Ընդհանուր բաժին
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀՀ կառավարության 1993 թվականի
հուլիսի 3-ի N 334 որոշման
Հ Ա Ս Տ Ի Ք Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնների անվանումը Հաստիքային միավորների քանակը
1 2
Մեթոդական բաժին
Բաժնի պետ 1
Գլխավոր մասնագետ 1
Առաջատար մասնագետ 1
1-ին կարգի մասնագետ 1
4
Սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի նախագծի մշակման, սեփականաշնորհման ու ապապետականացման նախապատրաստման և կազմակերպման բաժին
Բաժնի պետ
Գլխավոր մասնագետ 1
Առաջատար մասնագետ 1
1-ին կարգի մասնագետ 3
2-րդ կարգի մասնագետ
7
Տեղեկատվական համակարգի մշակման բաժին
Բաժնի պետ 1
Գլխավոր մասնագետ 1
Առաջատար մասնագետ 1
1-ին կարգի մասնագետ 2
2-րդ կարգի մասնագետ 1
6
Ընդհանուր բաժին
Բաժնի պետ 1
1-ին կարգի մեքենագրուհի 1
2-րդ կարգի մեքենագրուհի 1
Ղեկավարի քարտուղար 2
Տնտեսվար 1
6
Գլխավոր Հաշվապահ 1
Գլխավոր իրավախորհրդատու 1
2-րդ կարգի մասնագետ (կադրերի գծով)
ընդամենը` 26
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ