Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 1993 թ. N 341

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, պատգամավորների Արթիկի ու Թալինի շրջխորհուրդների գործկոմների առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ, և`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի վարկային էմիսիայի միջոցների հաշվին բնակարանային, սոցիալական ոլորտի օբյեկտների և Երևանի մետրոպոլիտենի շինարարության պետական պատվերի մասին» N 233 որոշման N 6 հավելվածը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասում լրացնել հետևյալ բառերով`

«Դպրոց Փանիկում, Արթիկի շրջան 90

Դպրոց Արագածում, Թալինի շրջան 422»:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված դպրոցների շինարարությունը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված գումարների սահմաններում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։