«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2006 թվականի N 221-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մարտի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 2-ի N 221-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին եռամսյակ առաջին կիսամսյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - -
այդ թվում`
08 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ (28284,3) (12121.5) 4041.3
այդ թվում`
04 Ջրամատակարարում և կոյուղու համակարգերի շահագործում (28284,3) (12121.5) 4041.3
այդ թվում`
19. Խմելու ջրի ցանցի նորոգման աշխատանքների կատարման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքին սուբվենցիայի տրամադրում (28284,3) (12121.5) 4041.3
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան (28284,3) (12121.5) 4041.3
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ (28284,3) (12121.5) 4041.3
12 ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ 28284.3 12121.5 (4041.3)
այդ թվում`
07 Ճանապարհային տնտեսություն 28284.3 12121.5 (4041.3)
այդ թվում`
05. Տեղական (մարզային) նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում 28284.3 12121.5 (4041.3)
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 28284.3 12121.5 (4041.3)
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 28284.3 12121.5 (4041.3)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան