Հոդված 5. ․ Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով․
Հոդված 5․ Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով․
«9․ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման գործընթացում վերակառուցվող բանկի ավանդներն այլ բանկի, այդ թվում՝ կամուրջ բանկին փոխանցվելու դեպքում, ինչպես նաև կամուրջ բանկի ավանդներն այլ բանկի փոխանցվելու դեպքում յուրաքանչյուր բանկում միևնույն ավանդատուին պատկանող ժամկետային ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը: Յուրաքանչյուր բանկում առկա միևնույն ավանդատուին պատկանող ցպահանջ կամ սույն մասով սահմանված ժամկետային ավանդից բացի, ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդները փոխանցման պահից մեկ տարվա ընթացքում երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ: Սույն մասով սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու օրվանից այդ ավանդները երաշխավորվում են որպես մեկ ավանդ:
10. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման գործընթացում վերակառուցվող բանկի ավանդները այլ բանկի, այդ թվում՝ կամուրջ բանկին փոխանցվելու դեպքում կամ կամուրջ բանկի ավանդներն այլ բանկի փոխանցվելու դեպքում վերակառուցման որոշման օրվա դրությամբ, սույն օրենքի համաձայն, երաշխավորված ավանդ չհամարվող ժամկետային բանկային ավանդները մինչև պայմանագրի ժամկետի ավարտը շարունակում են համարվել չերաշխավորված, իսկ վերակառուցման որոշման օրվա դրությամբ, սույն օրենքի համաձայն, երաշխավորված ավանդ չհամարվող ցպահանջ կամ սույն մասով սահմանված ժամկետային ավանդից բացի, ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով բանկային ավանդները փոխանցման պահից մեկ տարվա ընթացքում շարունակում են համարվել չերաշխավորված։»։