Հոդված 4. ․ Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4․ Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Երաշխավորված ավանդների հատուցման դեպքը
1․ Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` հատուցման դեպք) է համարվում «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ ճանաչելը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը հաստատելը կամ «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկը սնանկ ճանաչելը (այսուհետ բոլոր դեպքերի համար` անվճարունակ բանկ):»։