Անցնել բովանդակությանը

Հոդված 291. ․1. Բանկերի վերակառուցման վերաբերյալ գործերի առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 291․1. Բանկերի վերակառուցման վերաբերյալ գործերի առանձնահատկությունները

1. Այն դեպքում, երբ առկա է «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշումը, ապա Կենտրոնական բանկը դիմում է դատարան՝ բանկի վերակառուցման դիմումով:

2. Բանկի վերակառուցման դիմումը տրվում է վերակառուցվող բանկի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

3. Դիմումում պարտադիր նշվում են՝

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

2) հայցվորի անվանումը, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև այդ անձի անունը, պաշտոնը․

3) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։

Դիմումին կցվում է բանկը վերակառուցելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի վերակառուցման գործընթացն սկսելու մասին պատճառաբանված որոշումը: Դիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

4. Դատարանը բանկի վերակառուցման մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո անհապաղ։ Բանկը վերակառուցելու մասին գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու պահից 24 ժամվա ընթացքում:

5. Բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ: Դատարանը բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացնում է դիմումը մերժելու մասին վճիռ, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով:

6. Դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։