Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 11․1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 11.1․ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին և Վերակառուցման հիմնադրամին բյուջետային երաշխիքի տրամադրումը

1. Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը), ապա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին Կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի:

2. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված դեպքում Վերակառուցման հիմնադրամին Կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք՝ առանց ապահովման միջոցի։

3․ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին և Վերակառուցման հիմնադրամին տրամադրվող բյուջետային երաշխիքն ստորագրում է պետական լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարը` Կառավարության` սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշման հիման վրա:

4. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի և 21-րդ հոդվածի 8.5-րդ մասի «բ» կետի կանոնները չեն տարածվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին և Վերակառուցման հիմնադրամին բյուջետային երաշխիք տրամադրելու հարաբերությունների վրա:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։