Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Արգելված գովազդի թիրախավորման սահմանափակումը առցանց միջավայրում

1. Արգելվում է սույն օրենքով արգելված գովազդի առցանց թիրախավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օգտատերերի նկատմամբ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դրա ցուցադրման ապահովումը, այդ թվում՝ միջազգային առցանց գովազդային հարթակների միջոցով:

2. Սույն հոդվածով նախատեսված արգելքի կիրառումն ապահովելու նպատակով գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը, այն դեպքերում, երբ գովազդը վերաբերում է սույն օրենքով կամ այլ օրենքներով արգելված ապրանքներին, ծառայություններին կամ գործունեությանը և որևէ ձևով պարունակում է վերջիններիս կամ նրանց գործունեությունը անհատականացնող որևէ տեղեկություն, պարտավոր են ձեռնարկել ողջամիտ և տեխնիկապես հնարավոր միջոցներ՝

ա) Հայաստանի Հանրապետությունը որպես գովազդային թիրախ բացառելու նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում դրա ցուցադրումը կանխելու նպատակով:

3. Ընդ որում, ողջամիտ և տեխնիկապես հնարավոր միջոցները ներառում են, բայց չեն սահմանափակում՝

ա) Հայաստանի Հանրապետությունը որպես աշխարհագրական թիրախ բացառելու կամ սահմանափակելու տեխնիկական կարգավորումները, այդ թվում՝ սահմանափակումը՝ ըստ աշխարհագրական դիրքի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով արգելված գովազդի ցուցադրումը կանխելու նպատակով գովազդի տարածման ալգորիթմների կամ թիրախավորման կարգավորումների փոփոխումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։