Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը
Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը
Ոստիկանության գործունեության նկատմամբ իրենց լիազորությունների սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(պարբերությունն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-12-Ն)
Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով։
Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտելու ոստիկանության օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը:
(42-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-12-Ն)