Հոդված 14. Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
Հոդված 14. Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) օրենքով սահմանված կարգով լիցենզիա տալ քաղաքացիական և ծառայողական զենք ու դրա փամփուշտներ ձեռք բերելու, առևտրի, հավաքածուներ կազմելու և հավաքածուներ ցուցադրելու համար, քաղաքացիական և ծառայողական զենք պահելու, պահելու և կրելու, օգտագործելու, նշված զենքն ու փամփուշտները ներկրելու կամ արտահանելու, ինչպես նաև ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվություններ.
2) վերահսկել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա փամփուշտների, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:
(14-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)