Հոդված 18. Ոստիկանության պարտականությունները անձնագրային ռեժիմը պահպանելիս, բնակչության պետական ռեգիստրը և Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելիս
Հոդված 18. Ոստիկանության պարտականությունները անձնագրային ռեժիմը պահպանելիս, բնակչության պետական ռեգիստրը և Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելիս
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն)
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) կազմակերպել, իրականացնել և վերահսկել Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի գործունեությունը.
2) հսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տարանցիկ գտնվելու և (կամ) երթևեկելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման նկատմամբ.
3) իրականացնել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարել բնակչության պետական ռեգիստրը.
4) ըստ մարզերի և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, կազմել և վարել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը (ընտրողների ազգային գրանցամատյան):
Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձևը) հաստատում է Կառավարությունը:
(18-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն)