Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-09-ից մինչև 2025-11-06։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5.2. Ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու սկզբունքները

գործել է մինչև 2025-11-06Բացել ARLIS-ում

Հոդված 5.2. Ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու սկզբունքները

1. Հարկադրանքի միջոցների կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն օրենքով նախատեսված՝ ոստիկանության պարտականությունների պատշաճ կատարումը:

2. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կարող է կիրառվել միայն նրա իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված կառուցակարգերի ու ընթացակարգերի շրջանակներում:

3. Կիրառման ենթակա հարկադրանքի միջոցը պետք է պիտանի և անհրաժեշտ լինի օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար: Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահի պաշտպանության նպատակին:

4. Հարկադրանքի միջոց ընտրելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով: Արգելվում է անձի նկատմամբ կիրառել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով հնարավոր է ապահովել սույն օրենքով նախատեսված պարտականության պատշաճ կատարումը:

5. Անձի անձնական անձեռնմխելիությանը միջամտող ֆիզիկական հարկադրանքը անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա կամավոր չի կատարում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջը:

6. Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի, եթե վերացել են դրա կիրառման՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը:

7. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոցի կիրառումը չպետք է պարունակի պատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառելու տարրեր:

8. Հարկադրանքի միջոցների կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ վերջինս նույն ժամկետում և նույն կարգով՝ ոստիկանության պետին:

9. Հարկադրանքի միջոցի ոչ իրավաչափ կիրառումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

10. Ոստիկանության կողմից կիրառվող հարկադրանքի միջոցները կարող են սահմանվել միայն սույն օրենքով և ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող օրենքներով:

11․ Ոստիկանության ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:

(5.2-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-433-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։