Գլուխ III · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 19.1. Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների և վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձևավորման ոլորտում
Հոդված 19.1. Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների և վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձևավորման ոլորտում
1. Լիազոր մարմինն իրավունք ունի Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
(19.1-ին հոդվածը լրաց. 02.10.25 ՀՕ-316-Ն)