Հոդված 40.1. Վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները և ծառայությունների համար գանձվող վճարները
Հոդված 40.1. Վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները և ծառայությունների համար գանձվող վճարները
1. Ոստիկանության կողմից կիրառվող վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, ինչպես նաև ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:
2. Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձվում է՝
1) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ.
2) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ.
3) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության համար` 10.000 դրամ.
4) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:
(40.1-ին հոդվածը լրաց. 14.11.19 ՀՕ-243-Ն)