Գլուխ V · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 37. Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին կարգը և պայմանները
Հոդված 37. Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին կարգը և պայմանները
Ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
Ոստիկանության ծառայողներն այլ պետություններում հասարակական կարգի պահպանության գործում կարող են ներգրավվել միայն կամավորության սկզբունքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
(37-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)