Գլուխ VIII · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը
Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը
Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է վերադասության կարգով և ներքին գործերի պետական կառավարման լիազորած մարմնի կողմից, իսկ գործունեության օրինականության նկատմամբ հսկողությունը՝ դատախազության մարմինների կողմից՝ օրենքով սահմանված կարգով:
Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտել ոստիկանության օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը: