Հոդված 1
Հոդված 1.
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 oրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման (կիրառման) դեպքում անմիջապես զեկուցել վերադասության կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման (կիրառման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին ոստիկանության մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:»: