Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-13-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ներքին գործերի հանրապետական մարմնի այլ աշխատակիցներ ներգրավելը

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ներքին գործերի հանրապետական մարմնի այլ աշխատակիցներ ներգրավելը

Ոստիկանության աշխատակից չհամարվող՝ ներքին գործերի հանրապետական մարմնի ատեստավորված (որակավորված) աշխատակիցները, ինչպես նաև փորձաշրջան անցնող անձինք ներքին գործերի հանրապետական մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարող են ներգրավվել հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հանցագործությունների դեմ տարվող պայքարի աշխատանքներում: Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության աշխատակիցների՝ սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-4-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։