Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-03-ից մինչև 2007-03-24։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱԶԵՆԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 29. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները

գործել է մինչև 2007-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 29. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները

Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն է գործադրում սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու և կրելու հրազեն ու հատուկ միջոցներ:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է նաև՝

1) ելնելով իրավախախտման բնույթից, արարքի և իրավախախտումը թույլ տված անձի՝ հանրության համար վտանգավորության, ինչպես նաև ցուցաբերվող անհնազանդության ու դիմադրության աստիճանից՝ ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ապահովել առաջին բուժօգնությամբ.

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում հնարավոր սեղմ ժամկետում վերադասության կարգով տեղեկացնել ոստիկանության մարմին:

Ոստիկանության մարմինը պարտավոր է դեպքի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժողի մերձավոր հարազատներին և դատախազին:

Օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։