Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 1993 թվականի N 423

Քաղ. Երևան

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և զինկոմիսարիատին` ապահովել 1993 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առաջին խմբի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել զորակոչի ենթակա առաջին խմբի պահեստազորի բժշկական կազմի սպաների մասնագիտությունները և թվաքանակը (կցվում է):

3. Պահեստազորի սպաների զորակոչից տարկետման իրավունք տրվում է`

ա) նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներին.

բ) գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներին.

գ) ասպիրանտուրայում, օրդինատուրայում և ինտերնատուրայում սովորող, այդ թվում նաև հեռակայող պահեստազորի սպաներին.

դ) չորս և ավելի երեխա ունեցողներին.

ե) առաջին խմբի հաշմանդամ կին կամ երեխա ունեցողներին.

զ) պահեստազորի սպային, որի հայրը, որդին կամ եղբայրը զոհվել են Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ զինված ուժերում ծառայելիս:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թվականի

օգոստոսի 17-ի N 423 որոշմամբ

ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹՎԱՔԱՆԱԿԸ

Մասնագիտությունը Թվաքանակը (մարդ)

Թերապևտ 16

Վիրաբույժ 16

Սանիտարական բժիշկ 6

Անեստեզոլոգ 6

Մաշկային բժիշկ 6

ընդամենը` 50

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։