Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 23. Տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2018-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 23. Տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները

1. Տարածքային կառավարման պետական մարմինն իր իրավասությունների շրջանակում`

1) իրականացնում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերը.

2) համակարգում և իրականացնում է մարզի սոցիալական աջակցության ծրագրերը.

3) աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս.

4) համակարգում է սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

5) աջակցում է պետական կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին, օրենքով սահմանված զբաղվածության ծառայությունների և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների տրամադրմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։