Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 4. Սոցիալական ծառայությունների հասկացությունը
Հոդված 4. Սոցիալական ծառայությունների հասկացությունը
1. Սոցիալական ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացվող միջոցառումներ են՝ ուղղված՝
1) անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների կամ դրանցից ցանկացածի բավարարմանը և (կամ)
2) անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) բնականոն կենսագործունեության ապահովմանը և (կամ)
3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն: