Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-01-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 26. Սոցիալական աջակցության տրամադրման մերժումը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 26. Սոցիալական աջակցության տրամադրման մերժումը

1. Սոցիալական աջակցության տրամադրումը մերժվում է`

1) սոցիալական աջակցության (տվյալ սոցիալական ծառայության) տրամադրման համար օրենքով սահմանված բավարար հիմք(եր)ի բացակայության դեպքում.

2) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (տվյալները) չներկայացնելու դեպքում.

3) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

2. Տարածքային մարմինները սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու մասին որոշման մեջ նշում են մերժման հիմք(եր)ը, բողոքարկման ժամկետը և մարմինը, որին կարող է այդ որոշումը բողոքարկվել, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ տեղեկություններ:

(26-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն)

(04.03.20 ՀՕ-97-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։