Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 11. Բնաիրային օգնությունը և դրա տրամադրումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Բնաիրային օգնությունը և դրա տրամադրումը

1. Բնաիրային օգնությունն անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու (կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու և (կամ) հաղթահարելու) նպատակով անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբին) տրվող օգնությունն է:

2. Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի կազմակերպման, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, հատուկ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով:

3. Բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։