Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2024-11-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Մինչև սոցիալական աջակցության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

3. (մասն ուժը կորցրել է 04.03.20 ՀՕ-97-Ն)

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը 2017 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է մեկ միասնական պետական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-207-Ն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում աշխատող քաղաքացիական կամ համայնքային ծառայողների, ինչպես նաև խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետների վրա սույն օրենքի 39-րդ հոդվածը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից:

6. Տարածքային մարմիններում, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կազմակերպություններում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի ընդունված սոցիալական աշխատանքի մասնագետներն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացները պետք է ավարտեն աշխատանքի ընդունվելուց հետո՝ առավելագույնը 12 ամիսների ընթացքում:

7. Տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների վարձատրությունը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: 2017 թվականի հունվարի 1-ից տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձը սահմանվում է տարածքային մարմինների քաղաքացիական ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձին հավասար չափով, իսկ լրացուցիչ աշխատավարձի և պարգևատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-207-Ն օրենքը:

(46-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն, 04.03.20 ՀՕ-97-Ն)

(04.03.20 ՀՕ-97-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-231-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։