Հոդված 72. Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը
Հոդված 72. Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը
1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով`
1) ընթացիկ ծախսեր.
2) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր.
3) պահուստային հիմնադրամի ձևավորում անձանց պատճառված վնասի (այդ թվում` վարչարարության հետևանքով) հատուցման (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված միջոցների վերականգնման համար.
4) խրախուսման ֆոնդ.
5) Կառավարության կողմից սահմանված այլ ուղղություններ:
1.1. Պահուստային հիմնադրամի միջոցների անբավարարության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում իրականացնող վարչական մարմնի վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են պահուստային հիմնադրամի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:
1.2. Օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են պահուստային հիմնադրամի համալրմանը:
2. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-249-Ն)
3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի եկամուտների և ծախսերի դրական տարբերության դեպքում տարբերությունն ուղղվում է պետական բյուջե:
4. Եկամուտների և ծախսերի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառում լիազորված պետական մարմնին տրվում են հաշվետվություններ:
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդից աշխատակիցների պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:
6. Պահուստային հիմնադրամի օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Կառավարությունը:
(72-րդ հոդվածը լրաց., խմբ. 15.11.11 ՀՕ-277-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-172-Ն. փոփ., լրաց. 20.12.17 ՀՕ-27-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-297-Ն, 14.11.19 ՀՕ-249-Ն)